IAI Heron
IAI Heron | |
---|---|
ԱՄՆ ՌՕՈւ-ի IAI Heron ԱԹՍ 2003 թվական | |
Տեսակ | ԱԹՍ |
Ենթատեսակ | հետախուզական |
Օգտագործվում է ինչպես | օդային հետախուզություն |
Արտադրող | Israel Aerospace Industries |
Առաջին թռիչք | 18 հոկտեմբեր 1994 |
Կարգավիճակ | արտադրվում է, կիրառվում է |
Շահագործողներ | Իսրայելի ռազմաօդային ուժեր |
Միավորի արժեք | 10,0 մլն. դոլար |
IAI Heron Վիքիպահեստում |
IAI Heron (Machatz-1), հետախուզային ԱԹՍ, նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից։ 2012 թվականի դրությամբ իսրայելական արտադրության ամենաշատ վաճառվող ԱԹՍ-ն է[1]։
Նախագծում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԹՍ-ի նախագծման աշխատանքները սկսվել են 1990-ական թվականների սկզբին ամերիկյան TRW Inc. կազմակերպության հետ համատեղ, ԱՄՆ Պաշտպանության Նախարարության ծրագրերից մեկի շրջանակներում։
Առաջին թռիչքը իրականացվել է 1994 թվականի հոկտեմբերի 18ին 7700 մ բարձրության վրա, թռիչքը շարունակվել է 30 րոպե[2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱԹՍ-ն նախատեսված է միջին և մեծ բարձրությունների վրա տևական թռիչքների համար։ Սարքի վրա տեղադրվում են տարաբնույթ հետախուզական սարքավորումներ, իսկ կապի միջոցները ապահովում են տվյալների իրական ժամանակում փոխանցումը կառավարման կենտրոն։ ԱԹՍ-ի վրա տեղադրված է երկկողմանի տվյալների փոխանցմամբ թռիչքի կառավարման համակարգ։ Կառավարման համար օգտագործվում է GCS-3000 կառավարման կենտրոնները, որոնք նաև օգտագործվում են RQ-5 Hunter ԱԹՍ-ների համար։ Մեկ ԱԹՍ-ն կարող է միաժամանակ ապահովել վեց առանձին նշանակետերի հսկողությունը։ Heron ԱԹՍ-ն կարող է նաև նշանադրել թիրախներ կործանիչների, ուղղաթիռների կամ հրթիռների համար։
Տակտիկա-տեխնիկական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկարությունը՝ 8,50 մ
- Թևերի բացվածքը՝ 16,60 մ
- Բարձրությունը՝ 2,30 մ
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 1150 կգ
- Շարժիչը՝ 1 × Rotax 914 F (1 х 115 ձ. ու.)
Թռիչքային առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առավելագույն արագությունը՝ 240 կմ/ժ
- Թռիչքի առավելագույն տևողությունը՝ 46 ժ
- Գործնական թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 9150 մ
Տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Heron (Machatz-1) - արտադրվում է հետևյալ տարբերակներով՝
- Heron short-wing - Թևերի բացվածքը փոքրացված է մինչև 5,6 մ
- Heron turboprop - տուրբոպտուտակային շարժիչով
- Heron 1
- Heron NG - ավելացված է թռիչքի հեռավորությունը մինչև 1500 կմ, ինչպես նաև տեղադրված է ավելի կատարելագործված հետախուզական և կապի սարքավորում[1]
Սարքի կառուցվածքային հետագա զարգացումն են ավելի խոշոր ԱԹՍ-ներ Heron-TP (IAI Eitan) և IAI Super Heron։
Կիրառվում է այս պահին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավստրալիայի ՌՕՈւ - 2009 թվականից[3], 2010 թվականի դրությամբ կար 3 Heron[4]։ Երկու սարքեր կորսվել են վթարների պատճառով[5]։
- Ադրբեջանի ՌՕՈւ - 2015 թվականի դրությամբ 15 Heron[6]
- Ֆեդերալ ոստիկանություն - 2012 թվականի դրությամբ 15 Heron[7]։
- Գերմանիաի ՌՕՈւ - 2009 թվականին[8] կնքվել է 110 միլիոն եվրոյի պայմանագիր[9], մատակարարվել է 3 «Heron 1» սարք, որոնցից երկուսը կորսվել են[10]։ Հուլիսին Գերմանիան երկարաձգել է «Heron 1» ԱԹՍ-ների վարձակալությունը մինչև 2014 թվականի հոկտեմբեր։ Պայմանագրի գումարը կազմել է 75 միլիոն եվրո[11].
- Իսրայելի ՌՕՈւ - 2011 թվականի դրությամբ 4 հատ[12], 2013 թվականի մայիսի 11-ին շարժիչի խափանման պատճառով կորսվել է մեկ Heron-1 ԱԹՍ[13][14][15]։
- Հնդկաստանի ՌՕՈւ - 50 Heron, 2012 թվականի դրությամբ[16][17]։ 2013 թվականի դեկտեմբերին կորսվել է մեկ "Heron" տեխնիկական անսարքության պատճառով[18]; 2014 թվականի նոյեմբերի 26-ին կործանվել է ևս մեկ ԱԹՍ[19][20]
- Հնդկաստանի Ռազմածովային Ուժեր[21]։
- Կանադաի ՌՕՈւ - սկսած 2009 թվականից[22], 2012 թվականի դրությամբ 3 Heron[23]
- Ֆեդերալ ոստիկանություն - 3 Heron, 2012 թվականի դրությամբ
- Սինգապուրի ՌՕՈւ - 2 Heron, 2012 թվականի դրությամբ[24]
- Թուրքիաի ՌՕՈւ - պայմանագիրը կնքվել է 2005 թվականին, առաջին երկու ԱԹՍ-ները ստացվել են 2008 թվականին[26], 2009 թվականի հուլիսի 14-ին դրանցից մեկը կործանվեց[27]; 2010 թվականին մատակարարվել են բարելավված մոդելներ, թուրքական արտադրության սարքավորումներով։ 2010 թվականի դրությամբ մատակարարված էր 10 մեքենա[28], 2011 մարտին մեկը կործանվել է[29]
- Ֆրանսիաի ՌՕՈւ - 4 ֆրանսիական արտադրության EADS Harfang (Heron 1)
- Էկվադորի ՌԾՈւ - 2 Heron, 2012 թվականի դրությամբ[30]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Израиль модернизировал свой самый продаваемый беспилотник // "LENTA.RU" 1 օգոստոսի 2012 (ռուս.)
- ↑ «Зарубежное военное обозрение», № 5, 1995. (последняя страница обложки) (ռուս.)
- ↑ Австралийцы отправят в Афганистан израильские беспилотники // LENTA.RU, 7 սեպտեմբերի 2009 (ռուս.)
- ↑ McLaughlin, Andrew (April 2010). "Nankeen. The RAAF enters the UAV era with Heron lease". Australian Aviation (Fyshwick: Phantom Media) (270): p. 31. ISSN 08130876 (անգլ.)
- ↑ "On June 4 2010, a Canadian-built remotely-piloted Heron aircraft operated by the RAAF crashed short of the airfield at Kandahar, in southern Afghanistan… Defence also chose to hide the details of a second Heron crash, this time by an Australian undergoing training in Alberta, Canada, in July. The aircraft was a write-off."
Ian McPhedran. Defence in spy plane cover-up. Defence covered up the crash of an unmanned spy plane in Afghanistan that left taxpayers with a $1.2 million repair bill. Արխիվացված 2012-09-29 Wayback Machine // "Sydney's Daily Telegraph" 1 սեպտեմբերի 2010 - ↑ List of ammunition purchased by Azerbaijan made public Արխիվացված 2017-08-09 Wayback Machine (անգլ.)
- ↑ Meranda, Amnon (2009 թ․ նոյեմբեր). «Israel to supply Brazil with drones as part of $350M deal». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 12-ին. (անգլ.)
- ↑ Бундесвер закупил израильские беспилотники для подразделений в Афганистане // LENTA.RU, 28 հոկտեմբերի 2009 (ռուս.)
- ↑ Andreas Rinke. Warum „Heron 1“ doch gewann Արխիվացված 2016-04-17 Wayback Machine // "Handelsblatt", 21.06.2009 (գերմ.)
- ↑ "So musste in Afghanistan eine mittelgroße Drohne vom Typ "Heron 1" nach einer Notlandung wegen eines Triebwerkschadens vernichtet werden, nachdem ein Bergungsversuch fehlschlug. Eine weitere "Heron 1" stieß in Afghanistan am Boden mit einer parkenden Transall-Transportmaschine zusammen und beschädigte diese leicht. Das unbemannte Flugobjekt wurde bei dem Crash zerstört."
Wie die Bundeswehr 17 Drohnen verlor // "Spiegel"-online, 22 փետրվարի 2012 (գերմ.) - ↑ «Германия продлила аренду беспилотников Heron». lenta.ru. 2012 թ․ հուլիսի 17. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22-ին. (ռուս.)
- ↑ Вооружённые силы зарубежных стран // "Зарубежное военное обозрение", № 7 (772), 2011. стр.77 (ռուս.)
- ↑ Происшествия // "Зарубежное военное обозрение", № 8 (797), 2013. стр.96 (ռուս.)
- ↑ «Израильский БПЛА упал в Средиземное море». newsru.co.il. 2013 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. (ռուս.)
- ↑ «Израиль приостановил полеты беспилотников Heron 1». lenta.ru. 2013 թ․ մայիսի 14. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. (ռուս.)
- ↑ Defence Industry Daily: Israel sells heron UAVs to India and Australia Արխիվացված 2013-09-29 Wayback Machine (անգլ.)
- ↑ Defence Industry Daily: Israel sells heron UAVs to India and Australia (անգլ.)
- ↑ В Индии разбился израильский БПЛА // NEWSRU.CO.IL, 16 դեկտեմբերի 2013 (ռուս.)
- ↑ Авиационные происшествия // "Зарубежное военное обозрение", № 12 (813) 2014, стр.114 (ռուս.)
- ↑ «Indian Air Force UAV crashes near Bhuj, no casualties» (անգլերեն). suasnews.com. 2014 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 19-ին. (անգլ.)
- ↑ Indian Navy commissions first UAV squadron (անգլ.)
- ↑ Канада начала использовать израильские БПЛА в Афганистане // LENTA.RU, 9 փետրվարի 2009 (ռուս.)
- ↑ «Canadian Forces Briefing on UAVs». 2009 թ․ հունիս. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին. (անգլ.)
- ↑ ВВС Сингапура вооружились беспилотниками Heron (ռուս.)
- ↑ PARIS AIR SHOW: Heron sees frontline El Salvador anti-drugs fight (անգլ.)
- ↑ СМИ: Турция расторгла контракт на закупку израильских БПЛА (ռուս.)
- ↑ В Турции разбился израильский БПЛА // NEWSRU.CO.IL, 16 հուլիսի 2009 (ռուս.)
- ↑ Израиль поставил Турции беспилотники, 22.08.2010 Արխիվացված 2015-07-01 Wayback Machine (ռուս.)
- ↑ Israeli-made UAV crashes in Mardin (անգլ.)
- ↑ Armada del Ecuador – ARMADA PRESENTÓ SU AVIONES NO TRIPULADOS –UAV- Արխիվացված 2010-01-30 Wayback Machine (իսպ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Израиль показал новый разведывательный беспилотник Super Heron HF (ռուս.)
- Heron 1 на официальном сайте разработчика (ռուս.)
- Heron на сайте airwar.ru (ռուս.)
- «Heron TP (Eitan)» (անգլերեն). Defense Update. 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. (անգլ.)
- Израиль поставил Турции беспилотники, 22.08.2010 Արխիվացված 2015-07-01 Wayback Machine, mignews.com (ռուս.)
- «Беспилотник Heron совершил перелет через Анды». ruvsa.com. 2012 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. (ռուս.)
- «Пилоты бундесвера проходят обучение в Израиле». bpla-news.ru. 29 Янв 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին. (ռուս.)
|